Պաղեստինի նախագահը Երուսաղեմի հայոց պատրիարքին նվիրել է Սուրբ Հարության տաճարի նկարը

15:46     21 հունվարի, 2020

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նվեր է ստացել՝ Աստվածահայտնության տոնի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը. փոխանցում է «Արմենպրես»-ը:

Պաղեստինի նախագահը Երուսաղեմի հայոց պատրիարքին ընդունել է հունվարի 18-ին և նրան նվիրել թանկարժեք քարերից պատրաստված Սուրբ Հարության տաճարի նկարը:


© armedia.am