Իրանցի պատգամավորը խոստացել է 3 մլն դոլար վճարել նրան, ով կսպանի Թրամփին

18:01     21 հունվարի, 2020

Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեհը Իրանի և ԱՄՆ միջև հարաբերությունների սրման ֆոնին խոստացել է 3 մլն դոլար վճարել նրան, ով կսպանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:  Այս մասին հայտնում է հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ISNA գործակալությանը:

«Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, Քերման նահանգի բնակչության կողմից որպես պարգև կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով»,- ասել է պատգամավորը երկրի 290 տեղանոց խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ:

Օրենսդիրը չի մանրամասնել՝ արդյոք հայտարարությունը համաձայնեցված է եղել Իրանի հոգևոր իշխանությունների հետ, թե ոչ: 


© armedia.am