ԱԳ փոխնախարարը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահի հետ

19:09     21 հունվարի, 2020

ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 21-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին (Adolfo Torres Ramirez): Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստան-Մեքսիկա բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Նորա Առուստամյանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ այդ հարցում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության խթանմանը և առևտրատնտեսական կապերի աշխուժացմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:


© armedia.am