Սոմալին Թուրքիային հրավիրել է իր ջրային տարածքում նավթ որոնել. Էրդողան

18:59     22 հունվարի, 2020

Սոմալին Թուրքիային հրավիրում է նավթի որոնման աշխատանքներ կատարել իրեն պատկանող ջրերում: Այս մասին ինչպես փոխանցում է Reuters-ը՝  ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

«Այս պահին մենք Սոմալիից առաջարկ ունենք: Նրանք ասում են. «Մեր ջրերում նավթ կա: Լիբիայում այդ աշխատանքը կատարում եք, մեզ մոտ էլ կարող եք կատարել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ իր երկիրը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ:


© armedia.am