Թրամփն ԱՄՆ առաջին նախագահը կլինի, որ կմասնակցի աբորտների հակառակորդների հանրահավաքին

13:30     23 հունվարի, 2020

Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որ կմասնակցի աբորտների հակառակորդների հանրահավաքին։ Այս մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով ուրբաթ կմասնակցի «Երթ հանուն կյանքի» հանրահավաքին»,- գրել է նա։

Ինքը՝ Սպիտակ տան ղեկավարը, Թվիթերի իր էջում երթի կազմակերպիչների հաղորդագրությունն է տեղադրել և այն մեկնաբանել այսպես. «Կհանդիպենք ուրբաթ»։

Նշենք՝ Վաշինգտոնում հունվարին ամեն տարի տեղի են ունենում «Երթեր հանուն կյանքի», որոնք հավաքում են հարյուր հազարավոր մասնակիցների։ 


© armedia.am