Ադրբեջանը մնում է ավտորիտար ռեժիմների կարգում. Economist Intelligence Unit

15:30     23 հունվարի, 2020

Ըստ Economist Intelligence Unit-ի՝ Ադրբեջանը մնում է ավտորիտար ռեժիմների կարգում։

Բրիտանական ընկերության հրապարակած դեմոկրատիայի ինդեքսում Ադրբեջանը կրկին զբաղեցրել է վերջին տեղերից մեկը՝ 147-րդը 167-ից։

Դասակարգումը կազմելիս հաշվի են առնվում 60 տարբեր ցուցիչներ՝ խմբավորված 5 կարգում. ընտրություններ և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, բնակչության քաղաքական կանխակալություն և քաղաքական մշակույթ։

Դասակարգման համաձայն՝ ավտորիտար ռեժիմներն այն երկրներն են, որտեղ քաղաքական բազմակարծությունը վերացել է կամ չափազանց սահմանափակ է։ Դրանք բացարձակ միապետություններն են կամ բռնապետությունները։ Այնտեղ ձևականորեն կան ավանդական դեմոկրատական ինստիտուտներ, բայց դրանք դեր չեն խաղում։ Քաղաքացիական ազատությունների խախտումները և չարաշահումները սովորական երևույթ են, ընտրություններն անարդար են և անազատ, ԶԼՄ-ները պատկանում են պետությանը կամ վերահսկվում են, դատարանները կախյալ վիճակում են, իսկ կառավարության քննադատությունը դաժանաբար ճնշվում է։

Հայաստանը զբաղեցրել է 86, Վրաստանը՝ 89-րդ տեղը։

Ամենաոչդեմոկրատական երկրներ են ճանաչվել Հյուսիսային Կորեան, Իրաքը և Եթովպիան։


© armedia.am