«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը

16:18     23 հունվարի, 2020

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անձամբ է բանակցել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, տեղեկացնում է «Այսօր»-ը։

«Այս պահին  իրավիճակը կայուն է, վերահսկելի։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - ասաց նա։

Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ բանակցության արդյունքում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ՀՀ ոստիկանությանը։

Հիշեցնենք՝ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։

Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։


© armedia.am