Չինաստանի Հուբեյի նահանգում կորոնավիրուսի պատճառով տասը քաղաք են փակել

11:06     24 հունվարի, 2020

Չինաստանի Հուբեյի նահանգի ինը քաղաքներ Ուհան քաղաքից հետո, որտեղ սկսվեց նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը, հաղորդագրություններ են հրապարակել տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին, հայտնում է РИА Новости-ն:

Այդպիսով, ձեռնարկված միջոցները վերաբերում են նահանգի ավելի քան 29,2 միլիոն բնակիչների: Ըստ վերջին տվյալների՝ փակված քաղաքների թիվը հասել Է 13-ի:

Ուհանում ամենախիստ կարանտինն է: Հունվարի 23-ի ժամը 10:00-ից դադարել են երթևեկել ավտոբուսները, լաստանավերը, մետրոն, քաղաք չեն թողնում մարդատար ավտոբուսներ և ջրային տրանսպորտ, քաղաքի օդանավակայանից և երկաթուղային կայարաններից մեկնումները նույնպես չեղարկված են: Քաղաքի և երկրի իշխանությունները խորհուրդ են տալիս չժամանել այնտեղ և քաղաքից չմեկնել առանց հատուկ պատճառների:


© armedia.am