Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետ է վերադարձել օդանավակայան շասսիի անսարքության պատճառով

13:03     24 հունվարի, 2020

Եկատերինբուրգից Երևան մեկնած ինքնաթիռը հետ է վերադարձել Եկատերինբուրգի օդանավակայան, քանի որ ահազանգել է շասսիի անսարքության տվիչը: Ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի գծով Ուրալյան հետաքննչական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունը մանրամասնում է, որ Airbus А320-ը «Կոլցովո» օդանավակայանից մեկնել էտեղական ժամանակով 07:35-ին (Երևանի ժամանակով 06:35-ին), սակայն մոտավորապես մեկ ժամ անց ինքնաթիռը, որում եղել է 65 ուղևոր, անձնակազմի հինգ անդամ, հարկադրաբար հետ է վերադարձել:

Հետաքննչական վարչությունը ստուգում է սկսել այդ փաստով, գերատեսչության աշխատակիցները պարզում են դրա պատճառներն ու հանգամանքները: «Կոլցովո» առցանց-տաբլոյի տեղեկատվությամբ՝ ինքնաթիռը վերստին նշված երթուղով մեկնել է Երևանի ժամանակով 09:35-ին, չվերթն իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը: 


© armedia.am