ԵՄ ղեկավարները Brexit-ի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

13:14     24 հունվարի, 2020

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում ստորագրել են եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիր, հայտնում է Интерфакс-ը:

Փաստաթղթի վավերացումը Եվրոպական խորհրդարանում նախատեսված հունվարի 29-ին: ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը միևնույն ժամանակ հայտնում է, որ «հենց Եվրախորհրդարանը տա իր համաձայնությունը, խորհուրդը գրավոր ընթացակարգով որոշում կընդունի համաձայնագիր կնքելու ԵՄ անունից»:

Brexit-ը նախատեսվում է 2020 թվականի հունվարի 31-ին:

 


© armedia.am