7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին

13:32     25 հունվարի, 2020

Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

 


© armedia.am