Թրամփը չի պատրաստվում ընդունել Իրանի պայմանները

12:27     26 հունվարի, 2020

ԱՄՆ նախագահը չի պատրաստվում ընդունել Իրանի նախապայմանները և նոր բանակցություններ սկսել։ Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

«Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ—ի հետ, բայց պատժամիջոցները չեղարկելուց հետո։ Շնորհակալություն, պետք չէ»,- գրել է նա։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը Der Spiegel-ին տված հարցազրույցում չէր բացառել Վաշինգտոնի հետ երկխոսության հնարավորությունը, սակայն այն պայմանով, որ ԱՄՆ-ն կչեղարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցները։


© armedia.am