Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով. ՔԿ նախագահ

19:01     28 հունվարի, 2020

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին 1in.am-ի հետ զրույցում հունվարի 28-ին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Գեորգի Կուտոյանի կինը` Հասմիկ Բիշարյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի մենք առանց իրենց համաձայնության ինքնասպանության շարժառիթի մասին որևէ տեղեկություն չհայտնենք: Հաշվի առնելով Հասմիկ Բիշարյանի դիմումը, ես կարող եմ ասել, որ ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: Թույլ տվեք չբացահայտել չակերտներ, քանի որ կա տուժողի իրավահաջորդի դիմում»,- ասել է Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար  նշանակվել է շուրջ 10 փորձաքննություն, այս պահի դրությամբ հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային և ելքային հեռախոսազանգերի փորձաքննությունները: Վարույթն իրականացնող մարմինն այս պահին քննարկում է միայն ինքնասպանության վարկածը:


© armedia.am