Մահմուդ Աբասը կտրականապես մերժել Է Թրամփի առաջարկած գործարքը

11:54     29 հունվարի, 2020

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ թույլ չի տան հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրապարակված մերձավորարևելյան կարգավորման պլանի իրականացումը:

«Մենք կտրականապես մերժում ենք այդ գործարքը, մենք դրա մասին ասում էինք նախկինում, և մեր դիրքորոշումը չի փոխվել», - հայտարարել է Աբասը:

«Երուսաղեմը չի վաճառվում», - հավելել է նա՝ ի նկատի ունենալով, որ ոչ մի պարագայում չի հրաժարվի Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք դարձնելու պահանջներից:

Արաբական լրատվամիջոցների փոխացմամբ՝ Աբասը նախազգուշացրել է, որ մերձավորարևելյան կարգավորման թեման պատրաստ է քննարկել Իսրայելի հետ բացառապես «մերձավորարևելյան քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) միջնորդությամբ:


© armedia.am