Չիլիում արտակարգ դրություն է հայտարարված հեղեղումների պատճառով

12:07     29 հունվարի, 2020

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան երեքշաբթի երկրում արտակարգ դրության ռեժիմ հայտարարեց՝ հյուսիսային շրջաններում տեղի ունեցող հեղեղումների պատճառով: 

«Հնարավոր է՝ անձրևները շարունակվեն: Այդ է պատճառը, որ մենք ցանկանում ենք հատուկ միջոցներ ձեռք առնել: Ուստի ես հատուկ ռեժիմ եմ հայտարարում այդ շրջաններում, որպեսզի հնարավորություն ունենամ այնտեղ ուղարկել հնարավոր բոլոր ռեսուրսները՝ տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով», - ասել է նախագահը 24 Oras հեռուստատեսության եթերում:

Նշենք, որ հորդառատ անձրևները Չիլիում սկսվել են հունվարի կեսերից: Արդեն հայտնել են մեկ զոհի և մի քանի անհետ կորածների մասին: Վնասվել և ավիրվել է ավելի քան 100 տուն: Որոշ բնակավայրերում իրականացվել է մարդկանց տարհանում: 


© armedia.am