Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

14:21     29 հունվարի, 2020

Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ»,-նշում է Նաղդալյանը:

Զոհրաբ Մնացականյանը Ժնևում արդեն առանձին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։


© armedia.am