Կատալոնիայի ղեկավարը հայտարարել Է, որ տարածաշրջանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

16:27     29 հունվարի, 2020

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է, որ տարածաշրջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա համապատասխան հայտարարությունն արել է հունվարի 29-ին՝ ելույթ ունենալով լրագրողների առջև, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Տոռան այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ինքնավարության խորհրդարանը համաձայնել է Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգադրությամբ նրան զրկել պատգամավորական մանդատից Կատալոնիայի պալատում: Դա ճգնաժամ է առաջացրել ինքնավարության կոալիցիոն կառավարությունում: «Այն բանից հետո, երբ (տարածաշրջանի) խորհրդարանում հավանություն տրվի բյուջեին, ես կհայտարարեմ ընտրությունների օրը»,- ասել է Տոռան:

2019 թվականի գարնանն ընտրությունների նախաշեմին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը չհնազանդվելու պատճառով դեկտեմբերի 19-ին տարածաշրջանի Բարձրագույն դատարանը վճռել է Տոռային 18 ամսվա ընթացքում զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: 


© armedia.am