Թրամփը մտադիր է վետո դնել Իրանի հարցով Կոնգրեսի հնարավոր որոշման վրա

18:44     29 հունվարի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վետո դնել Իրանի հետ ռազմական գործողությունների սահմանափակման հարցով Կոնգրեսի հնարավոր որոշման վրա: Այս մասին զգուշացրել է Սպիտակ տունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քվեարկել 2 օրինագիծ: Դրանցից մեկով նախատեսվում է արգելափակել առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի հետ ռազմական հարձակողական գործողությունների ֆինանսավորումը, իսկ երկրորդը չեղարկում է Իրաքում ռազմական ուժ կիրառելու նախագահի թույլտվությունը, որը տրվել է 2002 թվականին:

Ընդ որում, երկու նախագծերը, քիչ հավանական է, որ կանցնեն Սենատ կամ կդրվեն նախագահի սեղանին:

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ տվյալ փաստաթղթերն ընդունման դեպքում «ուժ կտան ԱՄՆ-ի թշնամիներին»:

 


© armedia.am