Հունվարի 29-ին Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1737 նոր դեպք, որից 38-ը մահվան ելքով: Այս մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության գործերի պետական կոմիտեն:
2019 թվականի դեկտեմբերից Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 7711-ի, մահացածների թիվը՝ 170-ի:
Վիրուսը տարածվել է նաև առնվազն 16 երկրում: