Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորին ծննդյան տարեդարձի առթիվ

14:58     30 հունվարի, 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

«Հայաստանը և Իսպանիան շարունակում են հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին մաղթել է քաջառողջություն, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 


© armedia.am