Հինգշաբթի Ստոկհոլմի Էստերմալմ կենտրոնական շրջանում գտնվող Couleur պատկերասրահից գողացել են Սալվադորի Դալիի ավելի քան տասնյակ քանդակներ, հայտնում է ՏՍՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով SVT-ին:
Նախնական տվյալներով 10-12 քանդակ է գողացվել:
«Ես ընկճված եմ: Այնքան երկար էի պայքարել այս ցուցահանդեսը կազմակերպելու համար»,- ասել է պատկերասրահի սեփականատեր Պեդեր Էնստրյոմը:
Նրա խոսքով՝ գողոնի արժեքը գնահատվում է միլիոնավոր կրոն (հարյուր հազարավոր դոլար):
Ոստիկանությունը քննություն է սկսել և կարծում է, որ պատկերասրահում եղել է երկու չարագործից ոչ պակաս, որոնք հանցագործության վայրից փախուստի են դիմել մեքենայով:
Արտակարգ դեպքի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: