ՀԱՊԿ անդամ երկրները 75-ական զինծառայող կուղարկեն Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար

20:00     30 հունվարի, 2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր 75 զինծառայող կուղարկի Մոսկվա՝ 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Պետությունների ղեկավարները հաստատել են զորակազմի մասնակցությունը: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր պետությունից շքերթին կմասնակցի 75 մարդ», - ասել է Սիդորովը:


© armedia.am