Արթուր Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության

13:29     31 հունվարի, 2020

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Panorama.am-ի հետ զրույցում տարածված լուրերը հաստատեց ՔԿ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրիա Հարությունյանը։

Նրա խոսքով, Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման, ինչպես նաև ՀՖՖ-ում  առերևույթ
չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեկան գործերի շրջանակներում, վկայի դատավարական կարգավիճակով:

«Գաղտանլսման գործող Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության»,-ասաց Նաիրա Հարությունյանը՝ անպատասխան թողնելով արդյունքների մասին հարցը։



© armedia.am