Էրդողանն ակնարկել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին

16:43     31 հունվարի, 2020

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անկարայում հունվարի 31-ին ելույթի ժամանակ կրկին հայտարարել է սիրիական Իդլիբի դեէսկալացիայի գոտում հարձակումները կանխելու Անկարայի պատրաստակամության մասին, որտեղ, Էրդողանի վարկածով, Սիրիայի բանակի հարձակումների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: 
«Եթե Իդլիբում իրադրությունը չնորմալանա, ապա մենք կանցնենք գործողությունների: Մենք չենք վարանի դրա համար անել այն ամենը, ինչ կպահանջվի, այդ թվում՝ ռազմական ուժ կգործադրենք»,- ասել է Էրդողանը:
Նա նաև հիշեցրել է, որ «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայի, այդ թվում՝ Իդլիբի իրադրության նկատմամբ»:
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Էրդողանին, հայտնել է Իդլիբում իրադրության սրվելու պատճառով Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի պատրաստակամության մասին:


© armedia.am