Ուկրաինան պատրաստ է ուժեղացնել իր բանակը ամերիկյան զենք գնելու միջոցով. Զելենսկի

17:27     31 հունվարի, 2020

Ուկրաինան պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ գործընկերության նոր տեսակներն անվտանգության ոլորտում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ուկրաինան պատրաստ է ուժեղացնել իր բանակը ամերիկյան զենք գնելու միջոցով», -ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը եղել է, կա և կլինի հանգուցային դաշնակիցն Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության գործում:

«Մենք շնորհակալ ենք ձեր անձնական հաստատակամ դիրքորոշման համար Դոնբասում պատերազմի և Ղրիմի ապօրինի անեքսիայի վերաբերյալ»,- հայտարարել է Զելենսկին:

«Այսօր ես հույս հայտնեցի, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն կներգրավվի Ուկրաինայի արևելքում խաղաղ կարգավորման և Ղրիմի ապաօկուպացման գործընթացներում»,- ավելացրել է Ուկրաինայի նախագահը: 


© armedia.am