Այսօր Ղազախստանում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է լուսանկարվել երկու պետությունների դրոշների ֆոնին, որից հետո Միշուստինին առաջարկել է նաև սելֆի անել, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
– Եկեք սկզբում ձեռք սեղմենք,– ասել է ՀՀ վարչապետը։
– Գուցե նաև կողք կողքի կանգնենք,– առաջարկել է Միշուստինը:
– Իսկ սելֆի էլ չանե՞նք,– հարցրել է Փաշինյանն ու ձեռքը տարել գրպանը։
– Այո, այո, – պատասխանել է ՌԴ վարչապետն ու հարցրել,– հայերեն «սելֆի» ինչպե՞ս կլինի։
– Սելֆին հայերեն բառ է,– ծիծաղել է Փաշինյանը։