Չինաստանից ծանրոցներ և նամակներ ստանալն անվտանգ է. ԱՀԿ

16:37     1 փետրվարի, 2020

Առողջապահության միջազգային կազմակերպությունը Չինաստանում կորոնավիրուսի տարածման ֆոնին հայտնել է, որ այդ երկրից ծանրոցներ և նամակներ ստանալն անվտանգ է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Այո՛, դա անվտանգ է: Մարդիկ, ովքեր Չինաստանից ծանրոցներ են ստանում, իրենց 2019nCoV վիրուսով վարակվելու ռիսկի չեն ենթարկում: Կատարված հետազոտությունից մեզ հայտնի է, որ նամակների և ծանրոցների պես օբյեկտների վրա կորոնավիրուսները երկար չեն ապրում»,- հայտնել է կազմակերպությունը Թվիթերյան իր էջում՝ ի պատասխան հնչեցված հարցի:


© armedia.am