Պաղեստինը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին

19:32     1 փետրվարի, 2020

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ իր երկիրը խզում է բոլոր հարաբերություններն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ «դարի գործարք» ծրագրի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք երկու նամակ ենք ուղարկել. մեկը Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուին, մյուսը՝ ԱՄՆ-ին առ այն, որ Պաղեստինը ոչ մի հարաբերություն չի ունենա նրանց հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, կապված նախկինում ստորագրված համաձայնագրերի և միջազգային իրավունքի` նրանց կողմից խախտման հետ»,- հայտարարել է Պաղեստինի առաջնորդը Կահիրեում անցկացվող արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստի ժամանակ, որը նվիրված է արաբական երկրների` «դարի գործարքին» տված արձագանքների քննարկմանը:

Աբբասի խոսքով՝ ԱՄՆ-ն այլևս Պաղեստինի համար բարեկամ երկիր չէ:


© armedia.am