Որքա՞ ն արժե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երազանքը

22:28     1 փետրվարի, 2020

Աշխատանքային տարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնարկեց իր մանկության երազանքի մասին խոսելով: Ելույթ ունենալով «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում՝ որպես «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովի գլխավոր բանախոս, նախագահը նշեց, որ ամբողջ կյանքում երազել է տիեզերք թռչել: Իսկ երբ ունեցել է տիեզերական զբոսաշրջությունից օգտվելու համար բավարար գումար, նախագահ է դարձել: Ինչպես ասում են, ոնց տարին սկսես, այնպես էլ կանցնի: Ուստի, չի բացառվում՝ Արմեն Սարգսյանը դառնա, ինչպես ինքն է ասում, «առաջին նախագահն, ով տիեզերք կթռչի»:

Փորձեցինք պարզել տիեզերական տուրիզմի գները:

Պետք է նշել, որ ընդամենը մեկ-երկու տարի առաջ մարդկանց տիեզերք տեղափոխելու ծրագրով զբաղվում էր միայն  ռուսական «Ռոսկոսմոս» ընկերությյունը Space Adventures-ի հետ համատեղ: «Սոյուզ» տիեզերանավով թռիչքի համար տոմսերի արժեքը տատանվում էր 20-40 մլն դոլարի սահմաններում: Սա դեպի տիեզերք լիարժեք թռիչք էր ենթադրում:

Տոմսերի արժեքի հետ կապված իրավիճակը փոխվեց այն բանից հետո, ինչ բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը սկսեց տիեզերք մեկնելու ցանկություն ունեցող հայուրավոր մարդկանց աջակցության ծրագիրը: Միլիարդատերն իր Virgin Galactic ընկերության միջոցով մինչև 2020թ.-ի վերջ խոստացել է ապահովել առաջին սուբորբիտալ կամ ենթաուղեծրային թռիչքները, որոնց դեպքում տոմսերի արժեքը կլինի շատ ավեի մատչելի՝ 25000 դոլարի սահմաններում:

Չնայած այս դեպքում տիեզերական թռիչքը կսահմանափակվի ուղեծրով՝ Երկրից 100 կմ հեռավորության վրա, բայց  երազանքի կատարման տեսանկյունից, կարծում ենք սկզբի համար վատ չէ:

Այսպիսով նախագահի երազանքի իրականացման համար անհրաժեշտ է 250000- 20 մլն դոլար՝ կախված, թե թռիքչի ո՞ր տարբերակից կցանկանա օգտվել նախագահը և որ ամենակարևորն է՝ որքան գումար էր հավաքել այդ երազանքի իրականացման համար, մինչև նախագահ դառնալը:

Ի դեպ, դեպի տիեզերք թռչող առաջին նախագահը լինելու հարցում Արմեն Սարգսյանը պետք է շտապի. Համաշխարհային ճանաչում ունեցող շատ աստղեր, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Լեոնարդո Դի Կապրիոն, Քեյթ Ուինսլեթը և այլոք, արդեն իսկ թռիչքի հայտ են ներկայացնել: Հուսանք, քաղաքական լիդերներն առաջ չեն ընկնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից:

 

 


© armedia.am