Ֆեյսբուքը հայտարարել է, որ սոցիալական ցանցից հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները։ Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Հիմնվելով համաշխարհային առաջատար առողջապահական կազմակերպությունների խորհուրդների վրա՝ ֆեյսբուքը մասնավորապես կհեռացնի վիրուսի մասին «կեղծ պնդումներով դավադրության տեսությունների վերաբերյալ» բովանդակությունը:
Սոցցանցը նշում է, որ գրառումները կարող են հանգեցնել նաև ֆիզիկական վնասի, նշելով օրինակ այնպիսի տեղեկություններ, թե ժավելաջուրը բուժում է կորոնավիրուսը։