ԵՄ-ն փոխել է այցագրերի տրամադրման կարգը

17:29     2 փետրվարի, 2020

Եվրամիությունը փոխել է այցագրերի տրամադրման կարգը, ինչի արդյունքում այժմ այցագիր ստանալու համար կարելի է դիմել մեկնելուց ոչ թե երեք, այլ վեց ամիս առաջ, փոխանցում է Tert.am-ը:

Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի կայքում, փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել բնակության երկրում, այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով: Սակայն ամեն 59 ամիսը մեկ անհրաժեշտ է անձամբ ներկայանալ հյուպատոսական վարչություն մատնահետքերը թողնելու համար:

Փոփոխությունների արդյունքում այցագրային լավ պատմություն ունեցողները հնարավորություն կստանան աստիճանաբար ավելացնել այցագրի վավերականության ժամկետը:

Նշվում է, որ փոփոխությունները կսահմանափակեն ապօրինի միգրացիան և կթեթևացնեն այցագրերի ստացումը զբոսաշրջիկների, առևտրականների և գործարարների համար:

Փոփոխությունները տարածվելու են բոլոր 105 երկրների համար, որոնց քաղաքացիները ԵՄ մուտք գործելու համար այցագրի կարիք ունեն:


© armedia.am