Սիրիայի հետ սահմանը հատել է Թուրքիայի 200 միավոր ռազմական տեխնիկա. ԶԼՄ

19:08     2 փետրվարի, 2020

Թուրքիայի բանակի առնվազն 200 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ՝ զրահամեքենաներ և տանկեր, փետրվարի 2-ին հատել է Սիրիայի հետ սահմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։

Նշվել է, որ տեխնիկայի շարասյուները գնում են Իդլիբի և Հալեպի նահանգների ուղղությամբ, ինչպես նաև՝ թուրքական ուժերի հրամանատարությունը ռազմական գոտի է հայտարարել ավտոմայրուղու այն հատվածը, որը կապում է Հալեպ և Լաթաքիա քաղաքները։

Asharq Al-Awsat թերթը հայտնել է, որ Իդլիբ նահանգի հյուսիսում տեղակայված «Քաֆր Լուսեյն» հսկիչ անցակետով սահմանը հատել է «թուրքական բանակի առնվազն 40 տանկ և զրահամեքենա»։


© armedia.am