Իսրայելի վարչապետը հանձնարարել է պատվաստանյութ ստեղծել կորոնավիրուսի դեմ

20:25     2 փետրվարի, 2020

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտին և երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել և գործարան բացել այն արտադրելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես հանձնարարել եմ հնարավորինս արագ գործել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու և Իսրայելում դրա արտադրության համար գործարան բացելու համար»,- ասել է Նեթանյահուն:

Նեթանյահուն վստահեցրել է, որ կգործադրվեն բոլոր ջանքերն Իսրայելի քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանելու համար: 

«Մենք փակել ենք օդային, ցամաքային և ծովային սահմանները Չինաստանից ժամանումների համար: Եթե մենք վարակված հրեաների գտնենք, կմեկուսացնենք և կաշխատենք նրանց հետ»,- ասել է նա:


© armedia.am