Ղազախստանում սև ձյուն է տեղացել (տեսանյութ)

22:03     2 փետրվարի, 2020

Ղազախստանի Տեմիրտաու քաղաքում սև ձյուն է տեղացել: Քաղաքացիները սոցցանցում կիսվում են փողոցները պատած մուգ գույնի ձյան լուսանկարներով:

Life.ru-ի փոխանցմամբ՝ տեղի բնակիչների խոսքով, նման արտասովոր երևույթի պատճառը տարածաշրջանում տիրող էկոլոգիական իրավիճակն է: 2018-ին տեղական իշխանությունները ստուգումներ են անցկացրել քաղաքում գտնվող մետաղագործական գործարանում, որի ժամանակ պարզ է դարձել, որ ձեռնարկությունում գերազանցվել է արտանետումների թույլատրելի սահմանը:

Երկրի էկոլոգիայի հարցերով նախարարը հայտարարել է, որ Տեմիրտաուի գործարաններում կրկին ստուգումներ կիրականացվեն:

 


© armedia.am