Սահակաշվիլին կանխատեսել է Ուկրաինայի կազմալուծումը հինգ պետության

22:42     2 փետրվարի, 2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է կազմալուծվել մի քանի պետությունների:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ քաղաքական գործիչն ընդգծել է, որ Կիևին քաղաքական համակարգի շտկում է անհրաժեշտ, առանց որի պետության ամբողջականությանը վտանգ կսպառնա:

«Ոչ միայն գողեր կլինեն, այլ անջատողականություն կլինի, Ուկրաինան իսկապես կսկսի կազմալուծվել»,- հայտարարել է Սահակաշվիլին ուկրաինական «112» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ տեղի մեծահարուստները երկրի տարբեր շրջաններում «հարստացել են և իրենց մասնավոր բանակներն են ստեղծել»:

«Այդ մարդիկ հենց այնպես ոչ մի տեղ չեն գնում, նրանք ենթակառուցվածքներ են պատրաստում, որպեսզի Ուկրաինան վերածվի ևս հինգ «Ուկրաինաների»,- հավելել է Սահակաշվիլին:


© armedia.am