ԵՄ կազմում ընդգրկվելու մասին Շոտլանդիայի դիմումը ոգևորությամբ կընդունվեր. Տուսկ

11:55     3 փետրվարի, 2020

Եվրախորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Շոտլանդիան դիմում ներկայացնի կրկին ԵՄ կազմում ներառվելու մասին, դա կընդունվի մեծ ոգևորությամբ:

«Երբեմն ես ինձ զգում եմ ինչպես շոտլանդացի: Այժմ ես լիովին հասկանում եմ շոտլանդացիներին, հատկապես բրեքզիթից հետո»,-հայտարարել է Տուսկը:

Այս կերպ է Տուսկը մեկնաբանել Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Սթերջենի հայտարարությունը, որը ԵՄ կազմում ընդգրկվելու մասին կրկնակի հանրաքվե անցկացնելու ցանկություն էր հայտնել:

2016 թվականին ԵՄ կազմից դուրս գալու շուրջ հանրաքվեի արդյունքներով Շոտլանդիան քվեարկել էր բրեքզիթի դեմ. երկրի բնակչության 62 տոկոսը քվեարկել էր ԵՄ-ի օգտին և բոլոր ընտրությունների ժամանակ վստահել էր իր ձայները Եվրամիությանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան, որի կազմում է Շոտլանդիան, պաշտոնապես դուրս է եկել ԵՄ-ից:


© armedia.am