Իդլիբում զոհված թուրք զինվորների թիվը հասել է 6-ի

16:22     3 փետրվարի, 2020

Իդլիբում հրետակոծության հետևանքով զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 6-ի: Այս մասին հայտնել է NTV-ն՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ նախարարությունը հայտնել է 4 զոհի մասին, ևս 9 զինվորական վիրավորվել է: 

Թուրքիան ի պաստասխան կրակ է բացել սիրիական նպատակակետերի վրա:


© armedia.am