Թուրքիայի հայ բնակչությունը նման է սառցաբեկորի, որը հալվում է ծովում. Մաշալյան

23:04     3 փետրվարի, 2020

Թուրքիայի հայ բնակչությունը, որը կազմում է երկրի ամենամեծ քրիստոնեական համայնքը՝ իր շուրջ 60,000 անդամներով, «նման է սառցաբեկորի, որը հալվում է ծովում»:  Այս մասին թուրքական Hürriyet պարբերականին է հայտնել Պոլսի նորընտիր Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը:

«Մեր ամենամեծ խնդիրը ժողովրդագրությունն է: Մեր բնակչությունն արագորեն նվազում է: Դա անհանգստացնող է », - ասել է Պոլսի 85-րդ Հայոց պատրիարքը:

«82 միլիոնանոց բնակչության մեջ մենք նման ենք ծովում գտնվող սառցաբեկորի: Եվ մենք հալվում ենք: Մենք նույնպես կանգնած ենք արտագաղթի առջև: Այժմ մենք կազմում ենք Թուրքիայի ամենամեծ ոչ մահմեդական փոքրամասնությունը, որի բնակչությունը 50 000-ից 60 000 է », - նշել է նա ՝ հիշեցնելով, որ 1923-ին Լոզանի պայմանագրով պաշտպանված հույն քրիստոնյաների թիվը նվազել է 2000-ից ցածր: 

Թուրքիայի բնակչության գրեթե մեկ երրորդը քրիստոնյա էր հարյուր տարի առաջ, հիշեցրել է Հայոց պատրիարքը ՝ մատնանշելով Քրիստոնեաֆոբիան և վերջերս Մալաթիայի նահանգում երեք միսիոներների սպանությունը:

Մյուս կողմից, Սահակ Երկրորդը բարձր է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ ցավակցական ուղերձ հղել Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված հայերի ժառանգներին:

«Մեր ուզածը հայ ժողովրդի կորուստների և տառապանքների ընկալումն է», - հավելել է Մաշալյանը: 


© armedia.am