Էրդողանը Կիևին 50 միլիոն դոլարի ռազմական օգնություն է խոստացել

12:17     4 փետրվարի, 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կիև այցի ընթացքում ռազմական օգնություն է խոստացել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ այդ երկրի հակամարտության ֆոնին, հայտնում է «Ազատությունը»:

Անկարան 50 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի ուկրաինական բանակի կարիքների, այդ թվում՝ զենք գնելու համար:

Կիևում Թուրքիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Ասադի ռեժիմի գործողություններին աջակցելու մեջ:

Հիշեցնենք, որ նոխօրեին Իդլիբում սիրիական կառավարական ուժերի հարձակման հետևանքով թուրք զինվորներ են զոհվել: 


© armedia.am