Չինաստանում կորոնովիրուսից զոհերի թիվը հասել է 490-ի

14:10     5 փետրվարի, 2020

Չինաստանում կորոնովիրուսի արդյունքում զոհերի թիվը հասել է 490-ի, ավելի քան 24 հազար մարդ է վարակվել: Այս մասին հայտնում է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը:

Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնովիրուսի արդյունքում զոհվել է 65 մարդ, արձանագրվել է հիվանդությամբ վարակվելու 3800 նոր դեպք:

Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, վկայակոչելով Չինաստանի պետական մարմիններին, ասիական մյուս երկրներում կորոնովիրուսով հիվանդացել է 112 մարդ, Եվրոպայում՝ 26, Հյուսիսային Ամերիկայում՝ 15, Ավստրալիայում՝ 12, աշխարհի մյուս շրջաններում՝ 7 մարդ:


© armedia.am