Արցախի ՊԲ հրամանատարը հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ

15:16     5 փետրվարի, 2020

Փետրվարի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում կարևորվել են այն բոլոր խնդիրները, որոնք կյանքի կոչելու դեպքում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները կլինեն առավել պաշտպանված և պատրաստ՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու առումով:


© armedia.am