Ես Թուրքիայի Քիմ Քարդաշյանն եմ. թուրք լրագրող

16:39     5 փետրվարի, 2020

Թուրք հայտնի լրագրող Ջունեյթ Օզդեմիրը, հպարտանալով Twitter-ում 6.8 մլն հետևորդ ունենալու փաստով, հայտարարել է, որ ինքը Թուրքիայի Քիմ Քարդաշյանն է:

Այս մասին լրագրողն ասել է մասնագիտական դասախոսություն կարդալու նպատակով Թուրքիայի համալսարաններից մեկի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Ermenihaber-ը: 

Օզդեմիրը պատմել է, որ ԱՄՆ-ում, երբ մարդկանց ցույց է տալիս սոցցանցում իր ունեցած հետևորդների քանակը, նրանք շատ են զարմանում, ինքն էլ կատակում է՝ ասելով. «Ես Թուրքիայի Քիմ Քարդաշյանն եմ»:

Թուրքական կայքը հիշեցրել է, որ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ում ունի 63.2 մլն հետևորդ: 


© armedia.am