Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածու

19:51     5 փետրվարի, 2020

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը պայքարելու է Արցախի նախագահի պաշտոնի համար: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ,

Այսօր կայացել են Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարը և խորհրդի նիստը:

Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

Մանրամասները կներկայացնեմ այսօր ֆեյսբուքյան իմ ուղիղ եթերի ընթացքում, ժամը 21:30-ին»,- գրել է Բաբայանը:

 


© armedia.am