ԱՄՆ Սենատն արդարացրեց երկրի նախագահ Դոնալդ Թրամփին վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ

09:00     6 փետրվարի, 2020

ԱՄՆ Սենատը քիչ առաջ արդարացրեց Դոնալդ Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ, հաղորդում է CNN-ը:

Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց (ինչպես իշխանության չարաշահում, Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում):

Թրամփին իշխանության չարաշահման մասով մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց  48 կոնգրեսական՝ 47 դեմոկրատ և 1 հանրապետական՝ Միթ Ռոմնի: Թրամփին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ էր 67 ձայն:

Երկրորդ մեղադրանքի շուրջ քվեարկությունն ավարտվեց 53:47 հարաբերակցությամբ: Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին այս կետով քվեարկեց հօգուտ Թրամփի արդարացման:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` պաշտոնանկության գործով գլխավոր քվեարկությունը տեղի է ունենցել փետրվարի 5-ին` Սենատում (մեր ժամանակով՝ փետրվարի 6-ին):

Հիշեցնենք, որ Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն է, որի դեմ իմպիչմենթի ընթացակարգ է տեղի ունենում: Նրա դեմ երկու մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի քննչական աշխատանքները խոչընդոտելու համար:


© armedia.am