ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Վիտալի Բալասանյանի՝ ժնևյան հանդիպման վերաբերյալ հայտարարությանը

16:59     7 փետրվարի, 2020

Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, նշել է, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը:

Այդ հարցին անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք ևս մեկ անգամ խստագույնս հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: 

Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»,- ասել է Աննա Նաղդալյանը: 


© armedia.am