Դալիի և Պիկասոյի գործերը կցուցադրվեն Հայաստանում

12:18     9 փետրվարի, 2020

Գեղանկարչության աշխարհահռչակ վարպետներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում։    

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը Facebook–յան իր էջում հրապարակել է պաստառ` Դալիի և Պիկասոյի լուսանկարներով, որի վրա գրված է. «Շուտով Հայաստանի ազգային պատկերասրահում»


© armedia.am