Հայկական կերամիկայի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երուսաղեմում

10:21     10 փետրվարի, 2020

Երուսաղեմում Ռոքֆելերի թանգարանում բացվել է ցուցահանդես, որը նվիրված է Երուսաղեմում հայկական կերամիկայի 100-ամյակին, հաղորդում է The Times of Israel-ը:

Արհեստավոր Դավիթ Հովհաննիսյանը և նրա բրիտանացի պատվիրատուն փոխել են մայրաքաղաքի տեսքը 1920-ական թվականներին, և այժմ հայի աշխատանքը ներկայացված է հնագիտական թանգարանում, ինչպես նաև քաղաքի փողոցներում:

1919 թվականին Երուսաղեմի բրիտանացի զինվորական նահանգապես Ռոնալդ Սթորսը խնդրել էր նկարիչ Դավիթ Հովհաննիսյանին, որը նախկինում արդեն աշխատել էր Բրիտանիայում, վերականգնել սալիկները Երուսաղեմում: Հովհաննիսյանն ընդունել էր առաջարկն ու անգլիացիների հետ միասին բերել հայ նկարիչներ Նշան Բալյանին ու Մկրտիչ Քարաքաշյանին: Նրանք երեքով ունեին փորձ կերամիկայի ոլորտում Թուրքիայում:

Մի քանի տարի անց նահանգապետն ու հայ նկարիչները փոխել էին Երուսաղեմի արտաքին տեսքը: Հայերը համադրել էին ավանդական կերամիկան ամեն ինչի հետ, ինչը եզակի էր Երուսաղեմի համար: Այդ օրվանից հայկական երուսաղեմական կերամիկան կարելի է տեսնել տասնյակ շենքերի վրա ամբողջ քաղաքում:

Անցած աշուն Ռոքֆելերի թանգարանը բացել է նոր ուշագրավ ցուցահանդես, որն այցելուների համար բացահայտում է հայկական կերամիկայի 100 տարին: Կազմակերպիչներն անվանել են ցուցահանդեսը «Դրախտի փայլատակում»՝ ի պատիվ նույնանուն հեքիաթային ֆրեսկայի, որը ստեղծվել է հանգուցյալ Մարի Բալյանի՝ կերամիկայի գծով համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարչի կողմից:


© armedia.am