Թրամփը կառաջարկի կրճատել օտարերկրյա օգնությունը

09:23     10 փետրվարի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կներկայանա առաջարկով կրճատել օտարերկրյա օգնությունը 21 տոկոսով 2021 ֆինանսական տարվա բյուջեում, հաղորդում է Reuters –ը՝ հղվելով նախագահի վարչակազմում աղբյուրներին:

Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ ԱՄՆ նախագահի մտադրությունը կապված է այն բանի հետ, որ նա «ձգտում է մեծացնել միջոցները Չինաստանի և Ռուսաստանի կողմից զարգացող տնտեսական սպառնալիքներին հակազդելու համար»:

Նրա առաջարկած բյուջեի վերջնական տարբերակը կհրապարակվի երկուշաբթի և կներկայացնի ծախսերի ծրագիր, որը հազիվ թե ընդունվի, հատկապես, նախագահական ընտրությունների տարում:

Օտարերկրյա օգնության կրճատումը նշանակում է, որ 2021 թվականին այն, համաձայն ԱՄՆ նախագահի ծրագրի, պետք է նախատեսի 44.1 մլրդ դոլար 55.7 մլրդ դոլարի փոխարեն, որը հատկացվել է 2020 թվականին:

Աղբյուրը նշել է, որ Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական օգնության չափը կմնա անփոփոխ:


© armedia.am