Հայաստան-Հորդանան գործարար համաժողով Երևանում

11:49     10 փետրվարի, 2020

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում Երևանում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղ է ունենում Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը, հայտնում է News.am-ը:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հորդանանի Հաշիմյան թագավորության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքական, հասարակական գործիչներ, երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Սպասվում է, որ համաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր:

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը Հայաստանում է երկօրյա այցով՝ ՀՀ նախագահի հրավերով:


© armedia.am