Շվեյցարիան հանրաքվեով հավանություն է տվել հոմոֆոբիայի դեմ նոր օրենքին

13:19     10 փետրվարի, 2020

Շվեյցարացի ընտրողների ճնշող մեծամասնությունը նախօրեին տեղի ունեցած հանրաքվեում հավանության է արժանացրել  սեռական կողմնորոշման պատճառով ապօրինի խտրականության մասին նոր օրենքը։

Հիշեցնենք՝ 2018-ի վերջին Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն տվեց օրինագծին՝ ընդլայնելու երկրում գործող խտրականության դեմ պայքարի մասին օրենքը՝ ներառելով նաև սեռական կողմնորոշման հիման վրա ատելությունը, խտրականությունը:

Այս օրենքի ընդդիմախոսները պնդում էին, որ դա խախտում է մարդկանց կարծիքի ազատության իրավունքը և բավականաչափ ստորագրություններ էին հավաքել՝ խնդրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար: Քվեարկողների 63,1 տոկոսն  աջակցել է օրենքին, և միայն 36.9 տոկոսն է դեմ եղել։

 


© armedia.am